Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ավանակաց պարագլխի կոչը

Ավանակաց պարագլխի կոչը
11.01.2026 | 11:20

Ես՝ մոլլա քյօփօղլի Նասրեդդինս, իշուս հետ միասին միացել եմ ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին ու կոչ եմ անում բոլորիդ, ով բարեպաշտ իշվանք, միանաք ինձ, իշուս ու պարագլխին ավանակաց։

Նմանապես կոչ եմ անում հետևել ինձ ու թարս նստել ձեր էշերը, որ վաղը մեղքը գցեք ավանակաց վրա։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ